Տեսողական բովանդակությունը (մասնավորապես լուսանկարներ և գծանկարներ) շատ և շատ կարևոր է կայքի համար: Իսկ եթե այդ լուսանկարները նաև հեղինակային են – ապա դրանք գին չունեն: Իսկապես, մի ընկերություն, որը տեղադրում է իր իսկական, կենդանի լուսանկարները սեփական կայքում, շատ ավելի մեծ վստահություն ունի: Կարելի է ցույց տալ իրական աշխատանքային գործընթացը, նաև կարելի է սահմանափակվել գեղեցիկ տեսողական ձևավորմամբ, սակայն կազմված սեփական լուսանկարներից: Կան բազմաթիվ տարբերակներ և գաղափարներ, բայց արդյունքը կլինի մեկը, սա, անկասկած, կբերի աշխույժ տարր կայքում և դրանում կավելացնի ինքնատիպություն: Ի վերջո, սրանք միայն Ձեր լուսանկարներն են:
Այդ պատճառով մենք Ձեզ առաջարկում ենք պատվիրել
լուսանկարչություն Ձեր կայքի համար: Դուք կստանաք այն
յուրահատուկ բովանդակությունը և մենք կարող ենք այն
տեղադրել Ձեր կայքում: Մենք առաջարկում ենք մեր
լուսանկարչի ծառայությունները, մասնավորապես մենք նրան
կուղարկենք ձեր գրասենյակ, և նա կնկարահանի Ձեր
գրասենյակի աշխատանքի հոսքը, Ձեր գրասենյակը
(արտադրանքը, գործարանը, ռեստորանը, սալոնը) Ձեր
աշխատակիցներին:

ԱՅԴՊԻՍԻ ԼՈՒՍԱՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՌԺԵՔԸ 15.000 դրամ է (գինը կարող է աճել՝ կախված հաճախորդի ցանկությունից)

Հաճախորդների կայքի դիզայնի մշակման ժամանակ, եթե մենք չունենք որևէ նյութ հաճախորդի կողմից, բացի տրված թեմայից, մենք օգտվում ենք տարատեսակ ֆոտոբանկերից: Այնուամենայնիվ, կայքի եզակիությունը կբարձրանա, եթե ունեք ձեր սեփական լուսանկարները, կարևոր չէ `դրանք ընդհանուր լուսանկարներ են, գրասենյակի դրվագներ են կամ աշխատակիցներ են: