Ընտրեք Ձեզ հետաքրքրող կայքի տեսակը և իմացեք ավելին դրա ստեղծման ընթացքի մասին WebMaster ստուդիայում

Լենդինգ
 
90.000 AMD
Կայք-այցեքարտ

 

90.000 AMD
Ներկայացուցչական կայք
 
150.000 AMD
Ինտերնետ-խանութ

 

340.000 AMD

Հնարավոր է, որ Դուք ունեք սեփական պատկերացումը Ձեր ապագա կայքի վերաբերյալ և այն հարմարեցված չէ որևէ տեսակի կայքի համար: Հոգ չէ, դա նույնիսկ ավելի հետաքրքիր է:

Կապվեք մեզ հետ և մենք միասին կքննարկենք ամենը:

Մի փոքր ավելին պատմեք այն մասին, թե ինչպես ենք մենք աշխատում

Մեր ստուդիայում յուրաքանչյուր հաճախորդի վերաբերյալ անհատական մոտեցում է, սակայն մենք ձգտում ենք հետևել հետևյալ պլանին.

Հանդիպում ենք հաճախորդների հետ նախագծի քննարկման համար. ավելի մանրամասն տեղեկանում են թե ինչով է զբաղված նրա ընկերությունը, ինչպիսի նպատակներ ունեն, ինչպիսի նախապատվություններ և ինչպիսի կայք է նա ցանկանում ստանալ:

Կազմում ենք տեխնիկական հանձնարարություն, ձգտում ենք գրանցել բոլոր հնարավոր սկզբնական տվյալները նախագծի վերաբերյալ և ներկայացնում ենք հաճախորդին մեր առաջին մտքերը նախագծի վերաբերյալ: Հավաքագրում ենք բոլոր անհրաժեշտ նյութերը, որոնք մեզ անհրաժեշտ են աշխատանքի հաջորդ փուլերում:

Մենք սկսում ենք աշխատանքները նախագծի վրա և հենց որ կայքի տեսքը դառնում է նկատելի – այն ներկայացնում ենք հաճախորդին գնահատման և ուղղումների համար: Ստանալով հաստատում կամ որոշ ուղղումներ՝ շարունակում ենք կայքի վրա աշխատանքը:

Աշխատանքի ընթացքում որոշակի հարցերի կամ մանրամասների քննարկման անհրաժեշտության դեպքում կապ ենք հաստատում հաճախորդի հետ: Հաճախակի հաճախորդները վստահում են մեր ճաշակին  և որոշումներին, և մենք շարունակում ենք կայքի վերաբերյալ աշխատանքները առանց նրանց հետ <<քննարկումների>>: Հաճախորդները, սովորաբար, գոհ են մնում բոլոր դեպքերում:

Երբ կայքը ամբողջովին պատրաստ է և պատվիրատուն հավանություն է տվել,  մենք այն տեղադրում ենք հոստինգի վրա, որը ձեռք է բերել հաճախորդը, կատարում ենք վերջին կարգտավորումները:

Նաև իրականացնում ենք կայքի  բոլոր ավարտական թեստավորումները (ի դեպ, փորձարկումները տեղի են ունենում կայքի ստեղծման յուրաքանչյուր փուլում, վերջին փորձարկումը կատարվում է որպես հսկողություն) – կայքը պատրաստ է: 

Այդ ամենինց հետո աշխատանքը ավարտված չէ – այն միայն սկսվում է, քանի որ կայքը պետք է ապրի և լինի դինամիկ: Իսկ դա նշանակում է, որ արջևում – կայքի տեղեկատվական սպասարկումն է: Եվ ամենա կարևորը՝ տեխնիկական սպասարկում, որը թույլ է տալիս կայքին միշտ լինել հասանելի, աշխատել առանց խափանումների և արագ:

Այդ նպատակով մենք իրականացնում ենք կայքի մշտական տեխնիկական սպասարկում, որը, ի տարբերություն տեղեկատվականի, աննկատելի է, սակայն շատ կարևոր է և իրականացվում է ամեն օր:

Մեր հաճախորդների կողմից հաճախ տրվող հարցերի պատասխանները.
Դուք կատարո՞ւմ եք նյութի թարգմանություններ կայքի համար:
Տվյալ ծառայությունը ներառված չէ կայքի պատրաստման հիմնական փաթեթում, բոլոր տեքստերը, բոլոր լեզուներով մեզ տրամադրում է հաճախորդը: Մենք նաև պատասխանատվություն չենք կրում հաճախորդների կողմից մեզ տրամադրված տեքստերի մեջ սխալների համար (եթե մեր ադմինիստրատորը կամ մասնագետը նկատեն սխալը, ապա նրանք, իհարկե, այն կուղղեն, սակայն մենք չենք կարող խոստանալ տեքստի մանրակրկիտ ստուգում):
Կարո՞ղ է մեր կայքը լինել երեք լեզվով:
Կարող է: Եվ չորս, և հինգ լեզվով: Սակայն, երկու լեզուներից ավելի դեպքում, ամեն մի լրացուցիչ լեզվի համար հարկ կլինի լրացուցիչ վճարել - գինը կարելի է քննարկել մեր մենեջերի հետ:
Մենք կարո՞ղ ենք Ձեզնից գնել հոստինգ:
Ցավոք, ոչ: Մենք հոստինգը տրամադրում ենք մեր հաճախորդներին միայն INFO.AM նախագծի սահմաններում կամ այն հաճախորդներին, որոնք օգտվում են կայքերի սպասարկման մեր ծառայությամբ:
Կարո՞ղ եք սպասարկել մեր կայքը:
Հաճույքով կսպասարկենք Ձեր կայքը: Սակայն, եթե կայքը ստեղծվել է Կայքի ստեղծման ծառայության սահմաններում, ապա հաջորդիվ Դուք պետք է պատվիրեք Կայքի սպասարկման ծառայությունը, որպեսզի մենք կարողանանք ապահովել բոլոր կարգավորումները Ձեր կայի սպասարկման համար: Բոլոր կայքերը, որոնք մենք սպասարկում ենք, գտնվում են մեր հոստինգում, մեր վերահսկողության ներքո - մենք չենք կարող պատասխանատու լինել այլ հոստինգներում գտնվող կայքերի աշխատանքի համար:
Դուք կարո՞ղ եք մեր կայքը սպասարկել մեր գնած հոսթինգում:
Ցավոք, ոչ: Բոլոր կայքերը, որոնք մենք սպասարկում ենք INFO.AM նախագծի սահմաններում գտնվում ենք մեր հոստինգում, մեր վերահսկման տակ: Մենք չենք կարող պատասխանատու լինել այլ հոստինգներում գտնվող կայքերի աշխատանքի համար:
Մենք կարո՞ղ ենք պայմանագիր կնքել:
Իհարկե: Սա ոչ միայն հնարավոր է, այլև անհրաժեշտ: Մենք բոլորի հետ աշխատում ենք բացառապես պայմանագրով և փոխանցումներով, Դուք միշտ կարող եք ստանալ դուրս գրված հաշիվները տրամադրված ծառայությունների դիմաց և կարող եք վերահսկել ֆինանսական հարցերը:
Դեռ հարցե՞ր ունեք: Թողեք հարցում, և մենք Զեզ կզանգահարենք: