Կայքը Ձեր բիզնեսի համար
ԱՆԳԻՆ Է
բառի ուղիղ իմաստով

WebMaster Studio առաջարկում է Ձեզ
մասնակցել INFO.AM նախագծին
և Ձեռք բերել
կայք
դոմեն
և հոստինգ
բոլորովին անվճար
փոխարենը վճարելով
միայն
կայքի սպասարկման համար
սպասարկման արժեքը
6.000 դրամ/ամսական

Մեր օրերում բարդ է լուրջ վերաբերվել այն ընկերությանը, որը չունի իր կայքը:
Այսօր շուկայի յուրաքանչյուր լուրջ մասնակից ունի իր կայքը:
Այդ պատճառով WebMaster ստուդիան ներկայացնում է իր INFO.AM նախագիծը, որի նպատակն է օգնել փոքր և միջին բիզնեսին ձեռք բերել սեփական կայք, և լիովին ներկայացնել իրենց համացանցում: Սակայն ամենա կարևորը՝ բացի կայքից, Դուք ստանում եք նրա մշտական սպասարկումը, ինչը ոչ պակաս կարևոր է կայքի ամբողջական աշխատանքի համար:
INFO.AM նախագծի հիմնական նպատակն է հնարավորինս լիարժեք ներկայացնել հայկական ընկերությունների գործունեությունը ինտերնետի գլոբալ ցանցերում:
«Ով այսօր չունի կայք՝ վաղը չի ունենա բիզնես» արտահայտությունը օրեցօր դառնում է ավելի ու ավելի արդիական, այդ պատճառով պետք է շտապել:
Դառնալով նախագծի մասնակից Դուք կստանաք փաթեթ, որը իր մեջ կներառի՝
1. www.companyname.info.am դոմենի տրամադրում
2. companyname@info.am E-mail –ի տրամադրում
3. կայքի պատրաստում հետևյալ կառուցվածքով`
• երկու լեզու
• մինչև տաս բաժին
• հետադարձ կապի հնարավորություն
• ինտեգրում սոցիալական ցանցերի հետ
• նորությունների մոդուլ
• ինֆորմիներ և հաշվիչներ
4. կայքի սպասարկում

• հոսթինգի չափանիշների կարգավորում
• հոսթինգի աշխատանքի մոնիթորինգ
• կայքերի անվտանգության ապահովում
• պահեստային օրինակների ստեղծում՝ չնախատեսված դեպքերի համար
• դոմենների գրանցման ժամկետների ավարտման վերահսկում
• խորհրդատվություն կայքի աշխատունակության հարցերում

Տեղեկատվական սպասարկում
• կայքի տեղեկության թարմացում
• կայքից հին տեղեկության հեռացում
• բլոգում նորությունների ավելացում. տեքստեր, նկարներ, տեսանյութեր
• էջերի և բաժինների ավելացում (եթե լիմիտը դեռ լրացած չէ)
• որոնողական համակարգերում կայքի առաջխաղացում

Գրաֆիկական սպասարկում
• գրաֆիկական տարրերի ստեղծում
• տրամադրված լուսանկարների մշակում (եթե անհրաժեշտ է)
• կայքի նոր ենթաբաժնի դիզայնի ստեղծում առկա դիզայնին համապատասխան
ՍԿՍԵ՞ՆՔ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՁԵՐ ՆՈՐ ԿԱՅՔԻ ՎՐԱ:
Մի փոքր ավելին պատմենք այն մասին, թե ինչպես ենք մենք աշխատում
Մեր ստուդիայում յուրաքանչյուր հաճախորդի վերաբերյալ անհատական մոտեցում է, սակայն մենք ձգտում ենք հետևել հետևյալ պլանին.

Հանդիպում ենք հաճախորդների հետ նախագծի քննարկման համար. ավելի մանրամասն տեղեկանում են թե ինչով է զբաղված նրա ընկերությունը, ինչպիսի նպատակներ ունեն, ինչպիսի նախապատվություններ և ինչպիսի կայք է նա ցանկանում ստանալ:
Որոշում ենք, թե ինչպիսի դոմեն է տրամադրվելու հաճախորդին: Կազմում ենք տեխնիկական հանձնարարություն, ձգտում ենք գրանցել բոլոր հնարավոր սկզբնական տվյալները նախագծի վերաբերյալ և ներկայացնում ենք հաճախորդին մեր առաջին մտքերը նախագծի վերաբերյալ:
Մենք սկսում ենք աշխատանքները նախագծի վրա և հենց որ կայքի տեսքը դառնում է նկատելի – այն ներկայացնում ենք հաճախորդին գնահատման և ուղղումների համար:
Ստանալով հաստատում կամ որոշ ուղղումներ՝ շարունակում ենք կայքի վրա աշխատանքը, հասցնելով այն կատարելության (նույնիսկ եթե այն գոյություն չունի, բայց մեր մասնագետները չեն կարող հանգիստ քնել առանց ամեն ինչ կոկիկ կատարելու ու առանց ամեն մի ամենափոքր մանրուք ստուգելու):
Երբ կայքը ամբողջովին պատրաստ է մենք այն տեղադրում ենք հաճախորդին հատկացված դոմենի վրա և կատարում ենք վերջին կարգտավորումները – կայքը պատրաստ է: Դա սովորաբար տևում է 10 աշխատանքային օր:
Իսկ հետո մենք հաճախորդին տրամադրում ենք նաև իրենց նոր կորպորատիվ փոստը և դրա մուտքի տվյալները, քանի որ հաճախորդի համար կարևոր է կապի մեջ լինել իր հաճախորդների հետ:
Այդ ամենինց հետո աշխատանքը ավարտված չէ – այն միայն սկսվում է, քանի որ կայքը պետք է ապրի և լինի դինամիկ: Իսկ դա նշանակում է, որ արջևում – կայքի տեղեկատվական սպասարկումն է: Եվ ամենա կարևորը՝ տեխնիկական սպասարկում, որը թույլ է տալիս կայքին միշտ լինել հասանելի, աշխատել առանց խափանումների և արագ:
Այդ նպատակով մենք իրականացնում ենք կայքի մշտական տեխնիկական սպասարկում, որը, ի տարբերություն տեղեկատվականի, աննկատելի է, սակայն շատ կարևոր է և իրականացվում է ամեն օր: