WebMaster Studio

ԻՆՉԻ ՞ ՀԱՄԱՐ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ ԿԱՅՔԸ ԼՈՒՍԱՆԿԱՐՉԻՆ

Լուսանկարիչի մասնագիտությունը ստեղծագործական է, և ցանկալի է ունենալ պորտֆոլիո: Բայց թե ինչպե՞ս լուսանկարիչը գովազդի իրեն և ցույց տա իր պորտֆոլիոն շատ մարդկանց: Իրենց առաջ այս հարցը դնելով, շատ լուսանկարիչներ որոշում են ստեղծել սեփական կայքը:

Լուսանկարիչների համար ժամանակակից ինտերնետը յուրահատուկ, բերրի տեսողական միջավայր է, որտեղ գեղեցիկ պատկերն ունի մեծ ազդեցություն: Եթե ​​դուք պրոֆեսիոնալ լուսանկարիչ եք, ապա, ձեր սեփական կայքը ունենալով, կարող եք զգալիորեն բարձրացնել ձեր կարգավիճակը և ավելացնել պատվերների քանակը:
Շատ լուսանկարիչների համար, ինչպես արդեն կայացած մասնագետների, այնպես էլ սկսնակների համար, անձնական կայքի մշակումը բացարձակ անհրաժեշտություն է: Այո, հիմա գոյություն ունեն բազմաթիվ սոցիալական ցանցեր, որոնք թույլ են տալիս պատկերների փոխանակում: Այնտեղ գտնվելը տալիս է որոշակի օգուտ: Սակայն  լուսանկարիչի սեփական կայքի արդյունավետությունը շատ ավելի բարձր է: Անձնական կայքի ամենամեծ առավելությունն այն է, որ դուք կարող եք ինքնուրույն կառավարել ռեսուրսը, դրա դիզայնը, նավարկությունը, տեղադրել հայտարարություններ և ցանկացած տեղեկություն: Միայն կայքն է հնարավորություն տալիս այցելուների շարքերից ներգրավել պոտենցիալ հաճախորդներին:
Սեփական կայքի ստեղծման կարևոր պատճառներից մեկն այն իրավիճակն է, որը կարող է ստեղծվել ցանկացած ժամանակ: Սոցիալական ցանցերը ծառայում են տրաֆիկի լրացուցիչ աղբյուր դեպի Ձեր կայք, և մասամբ իրացման և ծառայությունները ներկայացնելու հրապարակ: Դուք կարծում եք, որ մշակելով էջը սոցիալական ցանցերում,  զարգանում եք և զարգացնում եք Ձեր ծառայությունները: Դուք ճիշտ եք: Սակայն սոցիալական ցանցերը Ձեր սեփական  ռեսուրսը չեն, ավելի ճիշտ Ձերն են, բայց մինչև որոշակի պահը: Սոցիալական ցանցերում դուք Ձեր էջի սեփականատերը չեք, փաստորեն, այն օգտագործում եք մինչև այդ սոցիալական ցանցի ղեկավարությունը թույլ է տալիս և, համապատասխանաբար, ցանկացած պահի էջը կարող են կամ փակել, կամ դրա օգտագործումը վճարովի դարձնել՝ որոշակի սահմանափակումներով: Ի վերջո, Ձեր էջը պարզապես կարող են կոտրել: Մինչդեռ սոցիալական ցանցերը վաստակում են գովազդի միջոցով, ապա ոչ ոք չի կարող երաշխավորել, որ վաղը ցանցի օգտագործման համար վճար չեն գանձի:

Կայքը պետք է արտացոլի լուսանկարչի ոճը և պրոֆեսիոնալիզմը: Պատրաստելով կայքը  և կուտակելով բոլոր այցելուների կոնտակտային տվյալները, դուք կառուցում եք պոտենցիալ հաճախորդների բազա՝ այն մարդկանց, ում կարող եք դիմել Ձեր առաջարկով ցանկացած ժամանակ: Եվ շատ կարևոր հանգամանք է, որ հաճախորդների այս ամբողջ բազան Ձեր անձնական բազան է, և ոչ ոք չի կարող այն փակել կամ վերցնել, քանի դեռ Դուք չեք թույլ տվել: Փաստորեն, սոցիալական ցանցերը Ձեր կայքի համար լրացուցիչ տրաֆիկի ներգրավման և, հետևաբար, կոնտակտային տվյալների հավաքագրման օժանդակ աղբյուրներ են: Մի մոռացեք զարգացնել ինչպես Ձեր կայքը, այնպես էլ Ձեր էջերը սոցիալական ցանցերում:

Write a comment