WebMaster ստուդիան հաջողությամբ աշխատում է ինտերնետ-ծառայությունների շուկայում 2008 թվականից: Արդեն տասնմեկ տարի մենք մեր հաճախորդների համար ստեղծում ենք տարատեսակ վեբ կայքեր:

Բացի այդ, մեր ստուդիան զբաղվում է կայքերի սպասարկմամբ և տեխնիկական աջակցմամբ, և անում է ամենը, որպեսզի դրանք խնդիրներ չառաջացնեն մեր հաճախորդների համար: Մենք ձգտում ենք լավ տպավորություն թողնել մեր հաճախորդների վրա `մեզ հետ աշխատելիս: Մեր խումբը կարող է դառնալ Ձեր օգնականը Ձեր բիզնեսի զարգացման մեջ:
Մեր գլխավոր նախագիծը - INFO.AM է, որի նպատակն է օգնել սկսնակ, և նաև փոքր և միջին բիզնեսին, ներկայացնել իրեն համացանցում: Մենք ցանկանում ենք օգնել սկսնակ ընկերություններին նվաճել ինտերնետի անսահման տարածքը:
Մեր խումբը կարող է դառնալ Ձեր օգնականը Ձեր բիզնեսի զարգացման մեջ:
  • Photo
    Մեր գործունեությունը սկսվել է 2008 թվականին. ՀՀ Կառավարության «Հայաստանում բիզնես-միջավայրի զարգացման» ծրագրի շրջանակներում: Մենք անվճար մրցութային կարգով պատրաստում և գլոբալ ցանցում տեղադրում էինք կազմակերպությունների վեբ կայքեր:
  • Photo
    2 տարիների ընթացքում արդեն պատրաստել էինք շուրջ 120 կազմակերպությունների և 10 անհատականք կայքեր:
  • Photo
    Կիրառելով նորագույն վեբ տեխնոլոգիաներ մեր մասնագետները վստահաբար ստեղծում էին ժամանակակից վեբ կայքեր՝ լիներ դա կայք-այցեքարտ, թե վեբ պորտալ կամ օնլայն խանութ:
  • Photo
    2012 թվականին՝ ծրագրի ավարտից հետո առաջացավ կազմակերպությունների կայքերի սպասարկման և տեխնիկական աջակցման կարիք, որը կազմակերպությունները վստահեցին մեզ:
  • Photo
    Մեր մշտական աշխատանքը և զարգանալու ցանկությունը թելադրեց ընդլայնել ծառայությունների մատուցման աշխարհագրությունը և սկսեցինք ստեղծել և սպասարկել կայքեր ոչ միայն Հայաստանում, այլ նաև երկրի սահմաններից դուրս:
  • Photo
    Այժմ, ավելի քան երբևէ, հասկանալով հաճախորդների ցանկությունները և հնարավորությունները շարունակում ենք պատրաստել և սպասարկել վեբ կայքեր, տրամադրել տեխնիկական աջակցություն և որակյալ խորհրդատվություն:
  • Photo
    Այժմ, ավելի քան երբևէ, հասկանալով հաճախորդների ցանկությունները և հնարավորությունները շարունակում ենք պատրաստել և սպասարկել վեբ կայքեր, տրամադրել տեխնիկական աջակցություն և որակյալ խորհրդատվություն:
  • Photo
    Այս տարի լրանում է WebMaster ստուդիայի 10 տարին: Այս ոչ կարճ և երբեմն դժվարին ճանապարհը մենք անցել ենք ուս ուսի տված, միավորված՝ ոգեշնչվելով մեր հաճախորդների դրական արձագանքներից: Եվ մենք մտադիր ենք հաստատակամորեն շարունակել մեր ճանապարհը , քանզի կատարելության ձգտմանը չկա վերջնագիծ:

ՍԿՍԵ՞ՆՔ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՁԵՐ ՆՈՐ ԿԱՅՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ: