Blog

ARMENIA EXPO 2019
WebMaster Studio

ARMENIA EXPO 2019

Սեպտեմբերի 12-14 WebMaster Studio մասնակցեց “ARMENIA EXPO 2019” 19-րդ միջազգային ունիվերսալ առևտրաարդյունաբերական ցուցահանդեսային ֆորումին, որը տեղի ունեցավ «Yerevan EXPO» ցուցահանդեսային համալիրում:

Այնտեղ այցելուներին ներկայացվեց մեր INFO.AM նախագիծը, որի շրջանակներում մեր հաճախորդի համար անվճար ստեղծվում է կայք, որը հետագայում սպասարկվում է: Այդ նախագծի սահմաններում հաճախորդը վճարում է միայն սպասարկման համար, որը կազմում է ամսեկան 6.000 դրամ:

WebMaster Studio-ի գործունեությամբ հետաքրքրվեց նաև ՀՀ վարջապետ Նիկոլ Փաշինյանը: Այդ ուշադրությունը պայմանավորված էր նրանով, որ մեր ստուդիաի INFO.AM նախագծի շնորհիվ հայկական փոքր և միջին բիզնեսը հնարավորություն է ստանում ներկա լինել համացանցում: ՀՀ վարջապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը տեղի ունեցավ “ARMENIA EXPO 2019” ցուցահանդեսի ընթացքում, որի ժամանակ վարջապետին ներկայացվեց մեր նախագիծը ավելի մանրամասն:

Ցուցահանդեսի ընթացքում տեղի ունեցան նաև այլ հանդիպումներ ստուդիայի գործունեությամբ հետաքրարված այցելուների հետ, որոնցից ոմանք ցանկություն արտահայտեցին ավելի մանրամասն տեղեկանալ մեր նախագծին և հանդիպել ցուցահանդեսից դուրս: Հանդիպումները արդյունավետ եղան և ստուդիայի, և հաճախորդների համար:

Featured posts

Archives